Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 140959 դեպք, որոնցից 116066-ը` առողջացած, 2309-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21998 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 526148 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3305 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1267 նոր դեպք: Ունենք 1076 առողջացած և 32 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 586 է: