Բուլղարական Вместе в 21 веке 15-րդ միջազգային փառատոնի շրջանակում Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայներն արժանացել են մրցանակների՝ տեղեկացնում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնը:
«Այս տարի իրադարձությունն անցկացվել է առցանց ձևաչափով, մասնակցել են ավելի քան 39 երկրի ներկայացուցիչներ:
Փառատոնի ամենաբարձր՝ Գրան պրի մրցանակին արժանացել են Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայները:
Առանձնահատուկ շնորհավորում ենք երգչախմբին և Վայներին՝ դժվարին իրավիճակներում մշակութային խրամատը պահելու և երկրին մրցանակներ բերելու առթիվ: Մաղթում ենք նորանոր ձեռքբերումներ»: