ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Վերածննդի հրապարակում ներկա է գտնվել նոր ռեանոմոբիլների նվիրատվության արարողությանը:
200 հազ. դոլար արժողությամբ 5 մեքենաները, հագեցած տարբեր տեսակի բժշկական սարքավորանքներով, նվիրաբերել են ռուսաստանաբնակ մեր հայրենակիցներ Նիկոլայ Սարկիսովը, Սերգեյ Սարկիսովը, Սուրեն Սաֆարյանն ու Գարեգին Ղևոնդյանը:
Պետական նախարարը շնորհակալական խոսք է փոխանցել կարևոր աջակցության համար՝ շեշտելով ժամանակակից բժշկական սարքավորումներով հագեցած ռեանոմոբիլների կենսական նշանակությունը ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդների տեղափոխման հարցում: