ԱՀԿ-ի ղեկավարի հավաստմամբ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման դրական արդյունքները նշանակում են, որ աշխարհը «կարող է սկսել երազել համավարակի ավարտի մասին»: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն: Թեդրոս Գեբրեյեսուսը, միաժամանակ, նշել է, որ «հարուստ և հզոր պետություններն աղքատ երկրներին չպետք է տրորեն պատվաստանյութի համար հրմշտոցի ժամանակ»:
ԱՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ համավարակի պայմաններում մարդկությունը ցույց է տվել իր և՛ լավ, և՛ վատ կողմերը: Գեբրեյեսուսը հայտնել է, որ պատվաստանյութը չի լուծելու համավարակի հիմքում ընկած բազմաթիվ խնդիրներ: Համավարակի ավարտից հետո մարդիկ շարունակելու են առերեսվել աղքատության, սովի, անհավասարության ու կլիմայական փոփոխությունների մարտահրավերին: