Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է.
«Հարգելի՛ աջափնյակցիներ, ընկերներ, գործընկերներ և թիմակիցներ,
աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Մարությանին, որ չմերժի:
Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեությանը, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը:
Շատ հպարտ եմ և շնորհակալ այս ընթացքում համատեղ աշխատանքի համար թե՛ քաղաքական թիմին, թե՛ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ հանձին քաղաքապետ Հայկ Մարությանի, քանի որ ինքս եմ տեսել և մասնակից եղել ներդրված բոլոր ջանքերին, եռանդին և նվիրվածությանը:
Ինչպես նաև հորդորում, խնդրում և միևնույն ժամանակ պահանջում եմ լրատվական դաշտի մեր որոշ գործընկերներից՝ իմ աշխատանքից դուրս գալու լուրը չլրացնել մտացածին և չարախոս տեղեկություններով, առավել ևս՝ չքաղաքականացնել»։