Ազատության հրապարակում մեկնարկել է Վազգեն Մանուկյանին վարչապետի միասնական թեկնածու առաջադրած ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը:
Հանրահավաքին նախատեսված է Վազգեն Մանուկյանի ելույթը:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը նշեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հանրահավաքի մեկնարկից կես ժամ առաջ հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն:
Մանուկյանը կոչ արեց պահպանել հակահամաճարակային կանոնները՝ հաշվի առնելով մեր երկրում կորոնավիրուսի տարածման ցուցանիշները: