Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ում պատվաստանյութը հայտնվելուն պես այն պարտադիր չի լինելու: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Միաժամանակ, ԱՄՆ հիվանդության վերահսկման կենտրոններն առաջին անդամ պարտադրել են դիմակներ դնել փակ տարածքներում, բացառությամբ՝ եթե ամերիկացիները գտնվում են իրենց տանը:
Բրիտանական լրատվամիջոցի տվյալով՝ ԱՄՆ-ում վարակը լայն տարածում է գտել: Նախօրեին ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել էր 2500 հիվանդ, վարակվել էր մոտ 225 հազար մարդ: Ընդհանուր առմամբ, այս երկրում վարակվել է ավելի քան 14,3 մլն մարդ, մահացության ընդհանուր թիվը գերազանցում է 278 հազարը: