Կորոնավիրուսի դեմ ռուսական Спутник V պատվաստանյութի առավելագույն գինը կազմում է 1942 ռուբլի երկու բաղադրիչի համար: Այս մասին հայտնում է Gazeta.ru կայքը:
«Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ Спутник V պատվաստանյութի վաճառքի առավելագույն արժեքը: Երկու բաղադրիչի համար այն կազմում է 1942 ռուբլի»,- հայտնել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը:
Նրա խոսքով՝ պատվաստանյութի երկու բաղադրիչով հինգ տուփը կարժենա 9710 ռուբլի: