ՌԴ ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի զինծառայողները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտու ինժեներական հետախուզման և ականազերծման աշխատանքները:
Տարածքը չպայթած զինամթերքից և պայթյունավտանգ առարկաներից ականազերծելու աշխատանքներին առաջին անգամ կիրառվում է Уран-6 բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրը, որի օգնությամբ հետազոտվել է Խոջալուի բնակավայրի մոտ 8 հա տարածք:
Հեռակառավարվող ռոբոտատեխնիկական համալիրների օգտագործումը հնարավորություն է տալիս մեծացնելու ականազերծված տարածքների մակերեսը՝ ականազերծման ընթացքում ապահովելով անձնակազմի անվտանգությունը: Օպերատորը համալիրը կարող է կառավարել մինչև 800 մետր հեռավորության վրա (սարքն ունի բարձր հստակության 4 տեսախցիկ): Уран-6 համալիրի աշխատանքի ընթացքում հայտնաբերված զինամթերքը վնասազերծվում է ակտիվացման կամ ֆիզիկական ոչնչացման արդյունքում: