Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավարը սարսափելի կանխատեսում է արել՝ արձանագրելով, որ 2021-ն «աղետալի» մարդասիրական ճգնաժամի տարի է լինելու: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:
Պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Դեյվիդ Բիզլիի հավաստմամբ՝ կորոնավիրուսի համավարակը լուրջ հետևանքներ է ունենալու մարդկության վրա: Նա զգուշացրել է, որ 270 միլիոն մարդ սովի մատնվելու ճանապարհին է:
Դեյվիդ Բիզլին ընդգծում է, որ մարդկությանը սպառնացող բիբլիական չափերի հասնող սովի պատճառը կորոնավիրուսի համավարակն է: