Մոսկվայի պոլիկլինիկաներում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները՝ փոխանցում է РИА Новости-ն:
Պատվաստման համար առայժմ բացվել է 70 բուժկաբինետ, մինչև տարեվերջ կբացվեն ևս հարյուրը: Առայժմ պատվաստվել կարող են ռիսկային գոտում գտնվողները՝ կրթության, առողջապահության և քաղաքային սոցծառայությունների ոլորտի աշխատակիցները:
Պատվաստման գործընթացն իրականացվում է նախնական գրանցմամբ: Պատվաստվել կարող են 18-60 տարեկան այն մոսկվաբնակները, որոնք չունեն քրոնիկական հիվանդություններ, չեն մասնակցել կորոնավիրուսի պատվաստանյութի կլինիկական փորձարկումներին և վերջին 30 օրվա ընթացքում չեն պատվաստվել: Հղի և կերակրող կանանց պատվաստումները հակացուցված են: