Շարունակելով համակարգել «Մենք ենք, մեր սահմանները» համաշխարհային դրամահավաքը և հասցեավորել ստացված 100 տոննայից ավելի հումանիտար օգնությունը` «Հայաստան» համահայկական հիմնադրամը միաժամանակ իրականացնում է միանվագ աջակցության և ստրատեգիական երկարաժամկետ ծրագրեր հոգալու համար Արցախից տեղահանված բնակչության հրատապ կարիքները:
«Առաջին անհետաձգելի օգնությունը այն էր, որ Արցախի Քաշաթաղի, Մարտակերտի, Շահումյանի, Հադրութի, Շուշիի, Ասկերանի և Մարտունու շրջանների 100-ից ավելի բնակավայրերից տեղահանված յուրաքանչյուր հայրենակցի կտրամադրվի 300 հազար դրամ միանվագ դրամական աջակցություն։ Աջակցություն են ստանալու, նախնական գնահատմամբ, 30-35 հազար արցախցի, աջակցության ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 10 մլրդ դրամ:
Սոցիալական աջակցության ևս մեկ ծրագիր. տասնյակ հազարավոր արցախցիներ ստացել են և շարունակում են ստանալ 68 հազար դրամ և ավելի միանվագ դրամական աջակցություն։ Աջակցություն են ստանալու, նախնական գնահատմամբ, 80-100 հազար արցախցի, աջակցության ընդհանուր գումարը կազմելու է շուրջ 10 մլրդ դրամ: Արցախի և Հայաստանի առողջապահական համակարգերի բարելավումն ու զարգացումը Հհիմնադրամի առաջնահերթ ծրագրերից է: Ս.թ. սեպտեմբերի 27-ից առ այսօր հիմնադրամը առողջապահական համակարգին է տրամադրել 63,301,140 ՀՀ դրամի բժշկական սարքավորումներ և պարագաներ, ինչպես նաև 201,390,000 ՀՀ դրամի 15 շտապօգնության մեքենա:
Ցրտաշունչ ձմռանը դիմակայելու համար հիմնադրամն արցախցի ընտանիքներին մինչ օրս տրամադրել է հազարավոր վառարաններ, 5 լ գազի բալոններ և էլեկտրական տաքացուցիչներ, 100-ից ավելի դիզելային գեներատորներով են ապահովվել Արցախի մի շարք հոսանքազրկված գյուղեր: Առաջիկա շաբաթվա ընթացքում գեներատորների ևս մի խմբաքանակ կհասնի Արցախ:
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա քայլվածքի և պրոթեզավորման գերժամանակակից գերմանա-հոլանդական լաբորատորիա, որը ծառայելու է հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած խիզախ հայորդիների առողջության վերականգնմանը։ Ներկայումս կենտրոնում բուժում է ստանում 120 զինվոր: Այս համատեղ նախաձեռնությունը կյանքի է կոչվել հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք արշավի շրջանակներում Նիդեռլանդների հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկեր Vereniging Armeniëfonds Nederland-ի ֆինանսավորմամբ: Շուտով կենտրոնին կտրամադրվի մեծ քանակով հավելյալ բժշկական սարքավորումներ և դեղորայք:
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հետ համատեղ շարունակական օգնություն է տրամադրվելու Արցախից տեղահանված ընտանիքներին: Եվս մեկ նախաձեռնությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների փաթեթներ կստանան շուրջ 7500 ընտանիք։
ՀՀ, Երևան 0024, Մ. Բաղրամյան պող. 26/1 |
[email protected] |www.himnadram.org | +374 10 521505 հիմնադրամը կտրամադրի կացարաններ Շուշիից տեղահանված շուրջ 50 ընտանիքների, որոնք գտնվում են հատկապես ծանր սոցիալական վիճակում և պատերազմի օրերից սկսած ժամանակավոր բնակվում էին հյուրանոցներում և ապաստարաններում:
Գորիս համայնքի նախակրթարաններում ներկայումս ժամանակավոր ապաստան են գտել Արցախից տեղահանված բնակիչներ, որոնց մեծամասնությունը կանայք են, տարեցներ և երեխաներ։ Որպես ապաստարան հանդիսացող երկու նախակրթարաններում, սակայն, բացակայում է ջեռուցման համակարգը, իսկ կահույքը հարմարեցված չէ մեծահասակներին։ «Հայաստան» համահայկական հիմնադրամը Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է «Ջերմիկ անկյուն» ծրագիրը, որի նպատակն է նշված երկու մանկապարտեզների ջեռուցման համակարգերի անցկացումը և 100 մահճակալ/անկողինների ձեռքբերումը։ Ծրագրի արդյունքում կլուծվի Գորիսի երկու մանկապարտեզներում ապաստանած առնվազն 350 արցախցու կացարանների ջերմության, տաք ջրի ապահովման և գիշերակացի խնդիրները:
Ծրագրերը շարունակական են, և հետպատերազմյան շրջանում կարևոր է անհապաղ արձագանքը ամեն օր ծագող բազմաթիվ խնդիրներին, որի շնորհիվ է, որ հնարավոր կլինի մեղմել մարդասիրական աղետը»,- ասված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: