Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ժամանակ ձևավորվել է փրկարարներից և հրշեջներից կազմված կամավորական խումբ, և 227 հոգի մեկնել է առաջնագիծ՝ այսօր ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
ԱԻՆ ջոկատը եղել է առաջնագծում, մոտ 20 օր դիրք պահել՝ բարեբախտաբար առանց զոհեր և վիրավորներ տալու:
«Արցախում մշտապես մենք ունեցել ենք մի քանի հոգի, որոնք տեղում նախ օգնել են ապաստարաններում գտնվող մեր հայրենակիցներին սննդի մատակարարման հարցով, ինչպես նաև ռմբակոծություններից հետո օգնել են Արցախի ԱԻ պետական ծառայությանը՝ վերացնելու ռմբակոծության հետևանքները: Այիսնքն՝ մարեն հրդեհները և հնարավորինս վնասված ենթակառուցվածքները վերականգնեն»,- նշեց փոխնախարարը:
Առաջնագծում եղած ԱԻՆ աշխատակիցները պարգևատրվում են շքանշաններով՝ հայտնեց փոխնախարարը: