Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «5-րդ ալիքին»:
Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ Քոչարյանը նշել է, թե Հայաստանի գործող իշխանությունն այլևս լեգիտիմություն չունի, կարծիք է հայտնել, որ նորմալ ընտրություններ կազմակերպելու համար մեկ տարի ժամանակ է անհրաժեշտ, ողջունել է ընդդիմադիր 16 կուսակցությունների որոշումը:
Ըստ Քոչարյանի՝ Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որը կարող է իրականացնել այդ առաքելությունը: