ԱՀ արտակարգ իրավիճակների ծառայությունից տեղեկացնում են, որ այսօր՝ ժամը 11-ի սահմաններում, «Հալո Թրաստ» ականազերծող ոչ կառավարական կազմակերպության կողմից Ստեփանակերտի Թումանյան 123 շենքի հարակից տարածքում տեղի կունենա չպայթած զինամթերքի վնասազերծում:
Օրվա ընթացքում սակրավորների կողմից հայտնաբերված տարբեր զինատեսակների վնասազերծման միջոցառում նախատեսվում է նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում:
Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
ԱԻ պետական ծառայությունը ևս մեկ անգամ հորդորում է զենք-զինամթերք հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարել ճգնաժամային կառավարման կենտրոն 911, 101 և 112 շուրջօրյա գործող հեռախոսահամարներին։