Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում դիրքորոշումը չի փոխել: Այդ մասին, ըստ ՌԻԱ նովոստիի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Այդ տարածքի պատկանելությունը վաղուց որոշվել է Անվտանգության խորհրդի բանաձևերով»,- հայտարարել է Պեսկովը:
Ըստ նրա՝ Ռուսաստանը ոչինչ չի փոխել: Լրագրողները Պեսկովին հարցրել էին, թե արդյոք Ռուսաստանը պատերազմից և Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունից հետո փոխե՞լ է դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի հարցում: