Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից:
1lurer.am-ի հետ զրույցում այդ մասին ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը:
Գևորգ Ալթունյանը տեղեկացրեց նաև, որ Ջալալ Հարությունյանի վիճակը նորմալ է, և նա դեռ պետք է շարունակի ամբուլատոր բուժումը: