ԱԻՆ նորանշանակ նախարարի առաջնահեթությունների մեջ են քաղպաշտպանությանը վերաբերող հարցերը` հայտարարել է ՀՀ ԱԻՆ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը այսօր իր ասուլիսի ընթացքում անդրադառնալով քաղպաշտպանության խնդիրներին:
«Ստեփանակերտում և Արցախի մյուս քաղաքներում բնակչությունը բավականին լավ պատրաստված է քաղպաշտպանությանը, օրինակ, թե օդային տագնապի դեպքում ինչ վարքագիծ դրսևորի և որտեղ պատսպարվի:
Բայց Հայաստանի Հանրապետության տարածքում եղել է բացթողում: Եվ հիմա մենք մեր ամբողջ ուժերն ուղղել ենք քաղպաշտպանությանն ուղղված հարցերին, ազդարարման մեխանիզմների ստեղծմանը, շչակների համալրմանը, ինչպես նաև ժամանակավոր ապաստարաններ տեսքի բերելուն»,- նշեց Փամբուխչյանը: