ԱԺ «Իմ քայլը» խմբակցության՝ մանդատը վայր դրած պատգամավոր Արգիշտի Մեխակյանը կնշանակվի Արմավիրի մարզպետի տեղակալ: Այս մասին նա տեղեկացրել է Ֆեյսբուքի էջում:
«Աշխատանքային գործունեությունս կշարունակեմ իմ հարազատ մարզում` Արմավիրում, որպես մարզպետի տեղակալ»,- ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունից հետո որպես հետգրություն գրել է նա: