Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածության հարցը քննարկվելու է առաջիկա օրերին կայանալիք Եվրամիության (ԵՄ) գագաթնաժողովին՝ գրում է Ermenihaber-ը։
Պաշտոնական Աթենքը ԵՄ-ին բազմիցս կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ, քանի որ վերջինս Արևելյան Միջերկրականում ապօրինի աշխատանքներ է իրականացնում։
Հունաստանը հայտարարել է, որ որևէ համատեղ հայտարարություն չի ընդունի, եթե Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանող միջոցներ չձեռնարկվեն։
ԵՄ անդամ երկրներից Իսպանիան, Հունգարիան, Մալթան և Գերմանիան մերժել են պատժամիջոցների վերաբերյալ Հունաստանի կոչերը: