Լոռի մարզի Լեռնավան համայնքում իրականացվել է սուբվենցիոն 3 ծրագիր՝ ընդհանուր առմամբ 31 մլն դրամ պայմանագրային արժեքով, որից 15.8 մլն դրամը պետբյուջեի ներդրումն է, մնացածը՝ համայնքային:
Հիմնանորոգվել են 13-րդ փողոցի 5 մ լայնությամբ և 170 մ երկարությամբ, ինչպես նաև 14-րդ փողոցի 6 մ լայնությամբ և 100 մ երկարությամբ հատվածները: Արդյունքում բարեկարգվել է համայնքի կենտրոնական հատվածը, այդ թվում՝ դպրոց տանող ճանապարհը:
«Համայնքի փողոցային լուսավորության համակարգի ընդլայնում» ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ շուրջ 2500 գծմ երկարությամբ անցկացվել է լուսավորություն, տեղադրվել է ընդհանուր թվով 82 լուսատու 1-ին, 8-րդ, 11-րդ, 14-րդ, 15-րդ և 19-րդ փողոցներում:
Համայնքի կենտրոնական ջրահեռացման համակարգի վերակառուցում ծրագրի շրջանակներում համայնքի 13-րդ և 14-րդ փողոցներում գաբիոնե շարվածքով կառուցվել են հենապատեր, համապատասխանաբար` 150 և 100 գծմ երկարությամբ: Ծրագրի իրականացման արդյունքում մոտ 43 հա հողատարածք կպաշտպանվի հեղեղումից։
Մարզի ղեկավարն Անդրեյ Ղուկասյանն իր նկատառումներն է հայտնել կատարված աշխատանքների վերաբերյալ՝ հորդորելով շտկել թերացումները։