ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու երկրում ստեղծված իրավիճակից ելքերը և ներկայացնելու անհրաժեշտ գործողությունների ճանապարհային քարտեզը՝ հայտնել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակից ելքերը և ներկայացնելու անհրաժեշտ գործողությունների ճանապարհային քարտեզը։
Լսումներն անցկացվելու են 2020 թվականի դեկտեմբերի 7-ին՝ առավոտյան 11։00-ին, Ազգային ժողովի լիագումար նիստերի դահլիճում՝ հետևյալ ընթացակարգով և օրակարգով՝
-
Հիմնական զեկույց՝ մինչև 15 րոպե.
-
Հարցեր հիմնական զեկուցողին՝ յուրաքանչյուրը մինչև 1 րոպե.
-
Պատասխաններ՝ յուրաքանչյուրը մինչև 2 րոպե.
-
ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների ելույթներ՝ յուրաքանչյուրը մինչև 5 րոպե.
-
Լսումներին գրանցված անձանց ելույթներ՝ յուրաքանչյուրը մինչև 3 րոպե.
-
Հիմնական զեկուցողի եզրափակիչ ելույթ՝ մինչև 15 րոպե:
Լսումներին մասնակցելու և ելույթներ ունենալու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 05-ը ներառյալ գրանցվել
[email protected] էլ․ հասցեին նամակ գրելով կամ զանգահարելով 011 513 423 հեռախոսահամարով՝ հատուկ նշելով նաև ելույթ ունենալու ցանկության մասին»,-ասված է Մարուքյանի գրառման մեջ։