Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ այն փուլում, երբ քննարկվում էր, թե ի՞նչ իրավապայմանագրային բազա ունենք ՌԴ-ի հետ անվտանգային գործակցության ոլորտում, և որ պայմանագրին հղում տալով ՌԴ նախագահին դիմելը մեզ համար ավելի նպատակահարմար կլիներ ռազմաքաղաքական առումով, նոյեմբերի 02-ին հատուկ կապով, մինչ այս չհրապարակված նամակ եմ ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով դիմել ՌԴ նախագահին՝ հիմնվելով 2016 թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայում կնքված՝ ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ Միացյալ խմբավորման մասին համաձայնագրի դրույթների վրա՝ մանրամասն հիմնավորելով նաև, թե ինչ առումներով է այդ պայմանագրի կիրառումը մեզ համար շահեկան»:
Կից՝ Մարուքյանը հրապարակել է նամակի ամբողջական տեքստը: