Միջին քաշային կարգում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանը քիչ առաջ իր 14-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում:
Լոս Անջելեսում կայացած բռնցքամարտի շոուի ընթացքում՝ Punch Boxing Promotion-ի կազմակերպած մենամարտում, Երիցյանը ժամանակից շուտ վճռել է մենամարտի ելքը՝ 6-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով 31-ամյա մեքսիկացի Մահորնի Մոնտեսին:
Այսպիսով Գոռը շարունակում է անպարտելիության շարքը: