ԱՄՆ-ում ուշ գիշերը կկայանա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Գոռ Երիցյանի 14-րդ մենամարտը: Նրա մրցակիցը կլինի մեքսիկացի Մահորնի Մոնտեսը: 31-ամյա փորձառու բռնցքամարտիկը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 46 մենամարտ, որոնցից 36-ում հաղթել է: Երիցյանը, հիշեցնենք, անցկացրած բոլոր 13 մենամարտում հաղթանակ է տարել:
Միջին քաշային կարգում Գոռ Երիցյանի ու Մահորնի Մոնտեսի մենամարտը կլինի 8 ռաունդանոց: