ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից հայտնում են, որ այսօր Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը մարզպետարանի աշխատակազմի հետ անցկացրել է հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Քննարկվել են մի շարք կազմակերպչական և աշխատանքային հարցեր։
Գնել Սանոսյանը աշխատակազմին ներկայացրել է Գեղարքունիքի մարզպետի նորանշանակ տեղակալ Հենրիկ Մուրադյանին։ Հենրիկ Մուրադյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և հույս հայտնել, որ մարզպետարանի աշխատակազմի հետ կհաջողվի իրականացնել համակարգված ու համագործակցված աշխատանք։
Սանոսյանը շնորհավորել ու հաջողություններ է մաղթել Գեղարքունիքի մարզպետի նախկին տեղակալ և արդեն ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Գրիգորյանին, ով լրացրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի թափուր տեղը։