ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Գագիկ Ղալեչյանը հետ է կանչվել Ղազախստանում և Ղրղըզստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Գագիկ Ղալաչյանին հետ կանչել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղըզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է հրամանագրում: