Բարեկարգվում է Արաբկիր վարչական շրջանի Շրջանցիկ թունելից դեպի Կոտայքի մարզ տանող հատվածը՝ տեղեկացրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Թբիլիսյան խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող շրջանցիկ ճանապարհը 90-ական թվականներից ի վեր գտնվում էր անմխիթար վիճակում՝ վարորդներին զրկելով Կոմիտաս–Դավթաշեն հատվածի ծանրաբեռնված երթևեկությունը շրջանցելու հնարավորությունից:
Արաբկիր վարչական շրջանի աշխատանքային ծրագրով բարեկարգվել է Շրջանցիկ թունելից դեպի Կոտայքի մարզ տանող հատվածը՝ ստեղծելով 10-15 րոպեում Թբիլիսյան խճուղուց Դավթաշեն կամ Զովունի հասնելու հնարավորություն»,- տեղեկացրել է նա: