Պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի քաղաքացիները պետության կողմից կստանան միանվագ դրամական աջակցություն 68 հազար դրամի չափով, և ևս 15 հազար դրամ լրացուցիչ աջակցություն, եթե Հայաստանի տարածքում չունեն անշարժ գույք՝ հիշեցրել է Կառավարությունը ֆեյսբուքյան էջով։
Միջոցառման շահառու են նաև երեխաները։
Աջակցությունից օգտվելու համար մինչև դեկտեմբերի 20-ը պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնել dimum.ssa.am կայքում։
Խնդիրների դեպքում շահառուները կարող են այցելել Սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ կամ զանգահարել թեժ գիծ՝ 114 հեռախոսահամարով։