Ես շատ հուզված եմ: Սա շատ կարևոր քվեարկություն է հայ համայնքի համար, Արցախի համար, ամբողջ աշխարհի հայերի համար: Ըստ էության՝ Ֆրանսիան հստակ ասաց, որ ամեն դեպքում խորհրդարանականները ճանաչել են Արցախը, և մենք իսկապես շատ մոբիլիզացված ենք: Այդ մասին «Լուրեր»-ի հետ զրույցում նշել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի փոխնախագահ Իզաբել Սանտիագոն:
«Դա նախադեպ կլինի և, իհարկե, կարող է օգնել Հայաստանին: Հուսով եմ, որ այլ երկրներ դա կանեն, այս պահի դրությամբ մենք ակնհայտորեն գտնվում ենք խորհրդարանների քվեարկությունների փուլում, բայց դա շատ կարևոր առաջին քայլն է:
Հաջորդ քայլն այն է, որ իսկապես աշխարհի այլ խորհրդարանները, օրինակ՝ Միացյալ Նահանգների խորհրդարանը, կարողանան դա անել, միանան մեզ: Հայկական սփյուռքն աշխարհում ամենուր պետք է մոբիլիզացվի, որպեսզի երկրների ղեկավարները կարողանան ճանաչել Արցախը, այնուհետև մենք կարող ենք ճնշում գործադրել հայերի համար գերակա այս թեմայի համար»,- ասել է պատգամավորը:
Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան կկարողանան որդեգրել միևնույն դիրքորոշումը, որը ուժեղ ձայն կապահովի Մինսկի խմբում, և հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել Կովկասի ամբողջ տարածաշրջանի անվտանգության ապահովման համար: