ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել իրանական Shahid Meisami Group ընկերության և դրա տնօրեն Մեհրան Բաբրիի դեմ՝ նրանց մեղադրելով զանգվածային ոչնչացման զենքի տարածման համար՝ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Պոմպեոն:
Shahid Meisami Group ընկերության և Մեհրան Բաբրիի ամերիկյան բոլոր ակտիվները, եթե այդպիսիք կան, կսառեցվեն: Նրանք կընդգրկվեն զանգվածային ոչնչացման զենք տարածողների ցուցակում, և կմերժվի նրանց մուտքը ԱՄՆ ֆինանսական համակարգ՝ գրում է INTERFAX-ը: