Արևելյան ռազմական շրջանի հատուկ նշանակության բժշկական ջոկատը (МОСН) օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությանը:
Օրվա ընթացքում ռուս ռազմական բուժաշխատողները ընդունել են տեղի 40 բնակչի: Խորհրդատվություն, հետազոտություն և որակյալ բժշկական օգնություն են ցուցաբերել թերապևտները, վիրաբույժները և այլ մասնագետներ:
Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոցում անեսթեզիոլոգ-վերակենդանացնողներն իրենց գործընկերներին նույնպես օգնել են վերակենդանացման բաժանմունքում ծանր հիվանդների հետ աշխատանքում:
Ավելի վաղ МОСН ստորաբաժանումները Իլ-76 ռազմատրանսպորտային ինքնաթիռներով տեղափոխվել էին Խաբարովսկ քաղաքի օդանավակայաններից Երևան, Երևանից էլ՝ Ստեփանակերտ:
МОСН առաջին ստորաբաժանման կազմում Ստեփանակերտ են ժամանել ավելի քան 60 բժշկական մասնագետներ, այդ թվում` ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-վերակենդանացման մասնագետներ, թերապևտներ և համաճարակաբաններ:
Նախորդ օրը Մարտակերտում սկսվել է երկրորդ ռազմական հիվանդանոցի տեղակայումը:
Ռուսաստանի Դաշնության նախագահի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Հայաստանի Հանրապետության վարչապետի համատեղ հայտարարության մեջ նշված համաձայնագրերի համաձայն `այս տարվա նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից հայտարարվել է ամբողջական հրադադար և բոլոր ռազմական գործողությունների դադարեցում Լեռնային Ղարաբաղում:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայված է՝ վերահսկելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունները: Ռուս խաղաղապահներն ապահովում են տեղահանվածների անվտանգ վերադարձը և Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը: