Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ Ղարաբաղում կա երկու հակամարտող կողմ, ինչպես նաև հրադադարի մասին համաձայնագիր, որը ստորագրել են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները:
Միաժամանակ նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը համակարգում է իր գործողությունները երկու երկրների հետ:
Լրագրողի հարցին, թե ով է այժմ «գլխավորը» Ղարաբաղի հարցում, Պեսկովը պատասխանել է. «Իրականում այնտեղ գլխավոր չկա: Կա երկու հակամարտող կողմ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, որոնք ռուսական կողմի հետ ստորագրել են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հայտնի հայտարարությունը: Այն իրականացնելու համար ռուսական զինվորականները, ինչպես նաև ռուսական մարդասիրական առաքելությունը, որը բաղկացած է ոչ միայն զինվորականներից, իր գործողությունները համակարգում է ինչպես ադրբեջանցիների, այնպես էլ հայերի հետ»,- Պեսկովի խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին: