Այսօրվանից մեկնարկել է մամուլի միջոցներով, հեռուստատեսությամբ և սոցցանցերով «Լուսավոր Հայաստան» կուսակցության և անձամբ իմ դեմ նոր արշավ։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Խնդրում եմ չտրվել մանիպուլյացիաների ու տարատեսակ կոնսպիրացիոն տեսությունների, չնյարդայնանալ դրանցից և հանգիստ ու զուսպ շարունակել մեր մոտեցումների ներկայացումն ու առաջմղումը:
Նախորդող 3 տարվա ընթացքում սա ո՛չ առաջին, ոչ էլ վերջին արշավն է։
Անցել ենք դրա միջով, մեկ անգամ էլ կանցնենք։ Ինչպես կանգնած մնացել ենք, այնպես էլ մնալու ենք»,- գրել է նա։