Այս փուլում մենք ապահովվում ենք հայ-ռուսական հումանիտար արձագանքման միջոցով բեռների տեղափոխում՝ հայտարարել է ՀՀ ԱԻՆ նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանն այսօրվա ասուլիսին:
«Որոնողական և փրկարարական աշխատանքները իրականացվում են Արցախի փրկարար ծառայության, ինչպես նաև ռուս խաղաղապահների միջոցով: Մենք ներկա պահին ֆիզիկապես աջակցություն չենք ցուցաբերում, որովհետև առայժմ չկա դրա կարիքը: Բայց մշտապես մեր բեռնատար մեքենաները պատրաստ ենք պահում, քանի որ լինում են կարիքներ այս կամ այն բեռը տեղափոխելու համար»,- տեղեկացրեց Փամբուխչյանը: