Արցախում ռուս խաղաղապահները օգնել են գտնել և վերադարձնել Ադրբեջանում գերեվարված Արցախի երկու բնակչի: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել են Հայաստանի փոխվարչապետ, գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Ավինյանի գրասենյակից:
Նոյեմբերի 30-ին տեղեկություն էր ստացվել Ասկերանի Խրամորթ գյուղի երկու բնակչի անհետացման մասին: Ռուս խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերով նրանք վերադարձվել են հայկական կողմին: