Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», այս մասին հայտնել է իրանական Isna գործակալությունը: Ռոհանին ընդգծել է տարածաշրջանում ահաբեկիչների ազդեցության տարածման և դրանից բխող խնդիրիների կանխման անհրաժեշտությունը։
Նախագահները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: