Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը վերջին օրերին Եռաբլուրում ակտիվ աշխատանքներ է տանում՝ հայտնել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Պանթեոն տանող խճուղում տնկվել է 120 սոսի, բուն պանթեոնի 20 հա տարածքում իրականացվել է էտ և սանիտարական մաքրում, հատվել է 25 անկենսունակ ծառ:
Շուտով Եռաբլուրի միակողմանի ծառուղին կդառնա երկկողմ: Աջակողմյան լանջում ևս նոր ծառուղի կլինի: Ծառատունկը կշարունակվի գարնանը։
Փա՜ռք Հայրենիքի համար ընկած հերոսներին»,- Ֆեյսբուքի իր էջում գրառել է Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը: