Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ այս օրերին վերականգնվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունները:
«Ստեփանակերտում և հանրապետության գրեթե բոլոր բնակավայրերում շարունակվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված կրթական օբյեկտների, բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակելի տների և տանիքների վերականգնման աշխատանքները։
Առաջին փուլում իրականացվում են տանիքների, դռների, պատուհանների տեղադրման աշխատանքները, երկրորդ փուլում կսկսվեն ներքին հարդարման շինաշխատանքները։
Շարունակվում է բնակիչներին վնասված տների վերականգնման նպատակով շինանյութերի տրամադրումը։
Անհրաժեշտության դեպքում աշխատանքներ են իրականացվում տարհանված բնակիչներին բնակեցնելու համար ԱՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից տրամադրված բնակելի տների ու բնակարանների վերանորոգման ուղղությամբ։
ԱՀ գյուղական բնակավայրերում երկար տարիներով փաստացի չբնակեցված բնակելի տները, որոնք տրամադրել են տարհանված ընտանիքներին, նույնպես կատարվում են վերանորոգման աշխատանքներ»: