ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Վահան Հունանյանը նշանակվել է փոխվարչապետի խորհրդական:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վահան Հունանյանին նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական»,- ասված է որոշման մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Վահան Հունանյանն ազատվել էր ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից։