Այսօր սիրված երգիչ, պոետ-երգահան, կիթառահար, Հայաստանում հեղինակային երգի մշակույթի հիմնադիր Ռուբեն Հախվերդյանը բոլորեց ծննդյան 70-ամյակը:
«Հոբելյանի կապակցությամբ սրտանց շնորհավորելով Ռուբեն Հախվերդյանին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը մաղթում է քաջառողջություն, ամենայն բարիք, անսպառ ներշնչանք, ստեղծագործական նորանոր նվաճումներ։ Ռուբեն Հախվերդյանի յուրօրինակ արվեստը մեր իրականության բյուրեղացած արտացոլանքն է, մարդկային էության, ապրումների ու զգացմունքների երաժշտական թարգմանը։
Նրա երգն ու երաժշտությունը հոգեհարազատ ու սիրելի են բոլոր սերունդներին, որոնք դաստիարակվել ու աշխարհայացք են ձևավորել հախվերդյանական արվեստով։
Ռուբեն Հախվերդյանի երգարվեստն ավելի քան կես դար է՝ հուզում, հետաքրքրում, ուսուցանում, ուղղորդում, ոգևորում է սերունդներին»,- ասված է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության տարածած շնորհավորական ուղերձում: