Շուշիի մի խումբ բնակիչներ այսօր այցելել են Հայաստանում Արցախի ներկայացուցչություն:
Բարձրացված հարցերը հիմնականում եղել են սոցիալական բնույթի, շուշեցիներին հետաքրքրում էր բնակարանի խնդիրը: Արցախցիները ասում են, որ Ստեփանակերտում արդեն ազատ բնակարաններ չկան, սպասում են այլ առաջարկների:
Հայաստանում Արցախի ներկայացուցիչը ընդունել է շուշեցիներին, խոստացել բարձրացված բոլոր հարցերը պատշաճ ներկայացնել Արցախի և Հայաստանի իշխանություններին: