2020 թվականի նոյեմբեր ամսին Գեղարքունիքի մարզի բուժհաստատություններում ծնվել է 197 երեխա՝ 107 տղա և 90 աղջիկ։
Ինչպես տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից, 108 ծնունդ գրանցվել է Մարտունու ծննդատանը, 34-ը՝ Գավառի, 24-ը՝ Սևանի բժշկական կենտրոններում, 23-ը՝ Վարդենիսի հիվանդանոցում, 8-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։