Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ մեքենաներով ոստիկանական ուժեր տեղափոխելու մասին համացանցում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
«Մեր անձնակազմը և մեր մեքենաները զբաղվում են բացառապես իրենց լիազորություններից բխող գործունեությամբ»,- գրված է հայտարարությունում։