Մոսկվան ԵԱՀԿ երկրներից ավելի գործուն աջակցություն է ակնկալում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Այս մասին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստում ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Նրա խոսքով՝ հակամարտությունների կարգավորման գործում կազմակերպության ներուժը շարունակում է պահանջված մնալ:
«ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակների կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ավելի մեծ աջակցություն ստանան մասնակից երկրների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը: Դա ակնկալում ենք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, որին ամեն ձևով կշարունակենք նպաստել: Բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների համագործակցությունը»,- ընդգծել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: