Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողները հետմահու պարգևատրվել են Մարտական ծառայության մեդալով:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անմնացորդ նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝
Արա Արշամի Զաքարյանին, թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր
Հակոբ Ասատուրի Պռոշյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ
Սամվել Գևորգի Բաղդասարյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ
Ժիրայր Լևոնի Բալյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ
Նորայր Մարտիկի Նահապետյանին, թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ
Հայկազ Զավենի Մկրտչյանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, կրտսեր սերժանտ
Ժորա Արմենի Մուրադյանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Արսեն Կարենի Գրիգորյանին, թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Արայիկ Լյովայի Ալեքսանյանին, թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Կարեն Արմենակի Սոֆյանին, թիվ N զորամասի զինծառայող, շարքային»: