Գավառում ծնվել է ևս մեկ արցախցի: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից:
Գավառի բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած փոքրիկ Ալենը հետպատերազմյան ժամանակահատվածում հավատի, հույսի և լույսի խորհրդանիշ է՝ ասում է նրա Ինեսա մայրիկը:
Պատերազմի օրերին Ալենի ընտանիքը հանգրվանել էր Գավառում: Երեխայի ծնվելուց հետո նրանք պատրաստվում են հայրենի քաղաք՝ Ստեփանակերտ մեկնել:
Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչը այցելել է նրանց, շնորհավորել փոքրիկի ծննդյան առթիվ և նվերներ հանձնել: