ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում, որում մասնավորապես ասվում է.
«Մի քանի օրերի գրեթե քսանչորսժամյա աշխատանքից հետո Արցախում վերջապես վերականգնվեց կապը:
Գործընթացն իրականացվեց ռուս խաղաղապահների անմիջական աջակցությամբ: Իսկ Հանրապետության նախագահի՝ այսօր արած հայտարարության համաձայն՝ տարեսկզբին Արցախ մուտք կգործեն ՀՀ կապի օպերատորները և առանց ռոումինգի, նույն որակի ու գնի ծառայություններ կմատուցեն»: