ԱԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի գյուղական և քաղաքային մի շարք համայնքներում:
«Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում դիտարկվել են՝
-
️ Համայնքապետարաններ,
-
️ դպրոցներ,
-
️ առողջության պահպանման առաջնային կենտրոններ,
-
️ դեղատներ,
-
️ փակ արտադրական տարածքներ,
-
️ մանրամեծածախ առևտրի կետեր։
Արձանագրված խախտումներ՝
-
արտաքին մակերեսների՝ սպիրտի ոչ ճիշտ տոկոսայնությամբ լուծույթով ախտահանում,
-
դիմակների պահեստավորման անհրաժեշտ քանակի բացակայություն,
-
ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանների թերի, պահանջվող ձևաչափին ոչ համապատասխան լրացում։
Առավել մտահոգիչ խախտումներ՝
-
ամբուլատորիաներում՝ բժշկական վտանգավոր թափոնների անվտանգ գործածության կանոնների խախտում,
-
բժշկական իրերի նախամանրէազերծման և մանրէազերծման պահանջների խախտում։
Ընդհանուր պատկերը՝
-
️ Բարվոք»,- տեղեկացնում են ԱԱՏՄ-ից: