Նիդեռլանդների արտգործնախարար Ստեֆ Բլոկը ԵԱՀԿ նիստի շրջանակում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին:
Նա մասնավորապես նշել է, որ Նիդեռլանդները ողջունում է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը: Արտգործնախարարի խոսքով՝ անհրաժեշտ է անկախ հետաքննություն անցկացնել՝ պատերազմական հանցագործությունների, մարդու իրավունքների ոտնահարման, արգելված զենք-զինամթերքի կիրառման, ինչպես նաև օտարերկրացի գրոհայինների մասնակցության վերաբերյալ ճշմարտությունը պարզելու համար: